Սթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի 700 զինվորներ արդեն մեկնել են Կոսովո

236

ՆԱՏՕ-ի օգնական ուժերը՝ 700 զինվորներ, արդեն շարժվել են դեպի ինքնահռչակ Կոսովո, բայց դա չի նշանակում, որ հրաժարվում ենք տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորումից։

Այդ մասին հինգշաբթի օրը Օսլոյում կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։

«ՆԱՏՕ-ի 700 զինծառայողներ արդեն մեկնել են Կոսովո՝ մեր ուժերին աջակցելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հրաժարվում ենք խաղաղ կարգավորումից, ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում է ԵՄ հովանու ներքո Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունները»,- ասել է Սթոլթենբերգը։

Ավելի վաղ Օսլոյում Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն իր օպերատիվ պահեստազորի 700 զինվոր կուղարկի Կոսովո, այլև կբարձրացնի ևս մի գումարտակի մարտական պատրաստությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկի։

Կոսովոյի հյուսիսում և Մետոխիայում իրադրությունը լարվել է մայիսի 26-ին, երբ կոսովյան ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գրավել էին մի քանի վարչական շենքեր՝  շրջանների՝ ընտրություններում հաղթած ղեկավարների պաշտոնակալումն ապահովելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելգորոդյան օպերատիվ շտաբը հերքել է Շեբեկինոյի շրջանում ՈՒԶՈՒ-ի ճեղքման մասին լուրը
Հաջորդ հոդվածըԱնտոնովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունները ՌԴ-ում ՈՒԶՈՒ-ի հարձակումների մասին