‘Բեկենբաուեր. «ՉԼ-ի եզրափակչում «Բավարիա»-ն 11 մետրանոց հարվածաշարով կհաղթի «Բարսելոնա»-ին՝ 5-4»’

1155

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը խոսել է «Բարսելոնա»-ի խաղի մասին և իսպանական ակումբին մաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալ «Բավարիա»-ի հետ.

«Այն, թե ինչպես է խաղում «Բարսելոնա»-ն, շատ ունիկալ է և դիտարժան: Ես այդ ակումբի երկրպագուն եմ: «Բարսելոնա»-ի հաջողությունն անուն ունի՝ Լիոնել Մեսսի: Նա պարզապես լավագույնն է:

Հուսով եմ՝ Մեսսին և «Բարսելոնա»-ն կխաղան «Բավարիա»-ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Կարծում եմ՝ «Բավարիա»-ն կհաղթեր 11 մետրանոց հարվածաշարով՝ 5-4 հաշվով»,- Բեկկենբաուերի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

«Բարսելոնա»-ն ՉԼ-ի 1/4 եզրափակչում կմրցի «Ատլետիկո»-ի հետ, իսկ «Բավարիա»-ն կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը կարող է զրկվել ավագի թևկապից’
Հաջորդ հոդվածը‘Ցանցահենները Թուրքիայի 50 միլիոն քաղաքացիների տվյալների բազան են կոտրել’