Բենզեման դիտարկում է Եվրոպա վերադառնալու տարբերակները

122

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հունվարին պատրաստ է վերադառնալու Եվրոպա, հաղորդում է ESPN-ի լրագրող Խուլիեն Լոուրենսը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին բազմաթիվ առաջարկներ ունի եվրոպական ակումբներից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր հետաքրքրված են Բենզեմայի հետ պայմանագիր կնքելու հեռանկարով։ Գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Չելսին» է։ 

Բենզեման դժգոհ է «Ալ Իթիհադում» իր կարգավիճակից։ Նա թիմի հետ չի մեկնել ձմեռային հավաքին։ 

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 2022 թվականի դափնեկիրն անցած տարվա ամռանն էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Նախորդ հոդվածըՎահե Աղաջանյան. Ցավալի է, որ ունես նման գործիչ, որը մերժված ու չհասկացված է հասարակության կողմից
Հաջորդ հոդվածը«Ռեալի» խորհրդանշական հավաքականը 21-րդ դարում