‘Բենզեման կրկին ցուցմունք է տվել Վալբուենայի շանտաժի գործով’

939

Հինգշաբթի` հունվարի 28-ին, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկին ցուցմունք է տվել «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի գործով: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: Այն մասին, թե կոնկրետ ինչ է ասել Բենզեման դատարանում, առայժմ հայտնի չէ: Փաստաբանը մեկնաբանություններից խուսափել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենզեման խոստովանել էր, որ մանկության ընկերոջ խնդրանքով Վալբուենայի հետ խոսել է ինտիմ բնույթի տեսանյութի մասին:

Բենզեմային մեղադրանք է ներկայացված Վալբուենային շանտաժի ենթարկելու գործին մասնակցություն ունենալու համար:

Այս պատճառով նրան անգամ հեռացրել են Ֆրանսիայի Ազգային հավաքականից:

Նախորդ հոդվածը‘Մանուել Պելեգրինիի յուրատեսակ պատժամիջոցը’
Հաջորդ հոդվածը‘Ստալինի «փորձարարական» լաբորատորիան հետազոտում էր Մաոյի կղանքը’