Բեռլինի իշխանությունները առաջարկել են անջատել Բրանդենբուրգյան դարպասի լուսավորությունը

287

Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆեյը առաջարկել է կեսգիշերից հետո անջատել այնպիսի հանրային օբյեկտների լուսավորությունը, ինչպիսիք են Բրանդենբուրգյան դարպասը և բեռլինյան Սենատը։

Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը։

«Մեր վիճակում արժի քննարկել էնեգիան տնտեսելու բոլոր հնարավորությունները»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Գրիֆեյի խոսքով՝ նման միջոցներ ձեռք առնելը չի նշանակում, որ քաղաքը պետք է թաղվի խավարի մեջ։ Անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել «անվտանգության պահանջների» և  էներգիան «առանց ցավի» տնտեսելու միջոցների միջև։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲերբոքը ԳԴՀ-ի անվանի մարդկանց՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչը տագնապալի է համարում
Հաջորդ հոդվածըԽնդրելու է ավելացնել ռազմական օգնությունը