Խնդրելու է ավելացնել ռազմական օգնությունը

245

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում հինգշաբթի օրը հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդից խնդրելու է ավելացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը, փոխանցում է Axios կայքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։

Նշվում է, որ մինչև հիմա Իսրայելը ժամանակակից սպառազենքի մատակարարումներ չի իրականացրել Ուկրաինային։

Մայիսին ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ Բեռլինին թույլ տալ Ուկրաինային տրամադրել հակատանկային հրթիռներ, որոնք արտադրվում են այդ երկրում իսրայելական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է իր այցը Մերձավար Արևելք, նրա օդանավը չորեքշաբթի վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Մերձավոր Արևելքում իր առաջին շրջագայության ընթացքում Բայդենը հուլիսի 13-16-ը, բացի Իսրայելից, կայցելի նաև Հորդանան գետի Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեռլինի իշխանությունները առաջարկել են անջատել Բրանդենբուրգյան դարպասի լուսավորությունը
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն Բլինքենին ստախոս է անվանել