‘Բեռլուսկոնին համոզել է դատարանին, որ նախկին կինը ալիմենտի կարիք չունի’

1871

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատարանի միջոցով նախկին կնոջից 60 մլն եվրո է հետ բերել: Այդպիսի որոշում է կայացրել Միլանի վերաքննիչ դատարանը: Վերոնիկա Լարիոն, բացի այդ, դատարանի որոշմամբ զրկվել է նաեւ ամսական 1.4 մլն եվրո կազմող ալիմենտներից:

Սիլվիո Բեռլուսկոնին եւ Վերոնիկա Լարիոն ամուսնալուծվել են 2009 թվականին, երբ Բեռլուսկոնին դեռ վարչապետ էր: Նախկին կինը ամուսնուն մեղադրել է անչափահասների նկատմամբ հակումներ ունենալու համար, եւ դա՝ դեռ մինչեւ Բեռլուսկոնիի դեմ սկսված սեքսուալ սկանդալների ալիքը:

Այն ժամանակ դատարանը վճռել էր, որ կինը իրավունք ունի ապրել այն պայմաններում, որին արդեն սովորել է 20 տարվա ամուսնական կյանքի ընթացքում, եւ ստիպել է քաղաքական գործչին կնոջը ալիմենտներ վճարել:

Սակայն հիմա Բեռլուսկոնիի փաստաբանները կարողացել են համոզել դատարանին, որ նախկին կինը օգնության կարիք չունի. նրա կարողությունը կազմում է 16 մլն եվրո, նա ունի բազմաթիվ թանկարժեք իրեր եւ անշարժ գույք, ինչպես նաեւ սեփական ընկերություն:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են ԱԱ-2018-ի վիճակահանության բոլոր զամբյուղները’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Մուգաբեից հինգ պակաս’