‘Բեռլուսկոնին մտադիր է վերադառնալ քաղաքականություն 2013-ին ‘

745

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ 2013-ին հերթական անգամ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հնարավորություն ստանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

«Ես վերադառնում եմ պետական աշխատանքին: Եվ այդ անում եմ պատասխանատվության զգացումով», — ըստ Interfax-ի, իտալական TGCOM24 հեռուստաընկերությանն ասել է 76-ամյա Բեռլուսկոնին: Հոկտեմբերին մեդիամագնատ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր մեծ քաղաքականությունից հրաժարվելու մասին: «Եկել է երիտասարդների ժամանակը», — ասել էր նա այն բանից հետո, երբ Միլանի դատարանը նախկին վարչապետին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման անչափահաս մարոկացի ֆոտոմոդել Ռուբիի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: 

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Ջոնս-Արոնյան. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը «ոչ մի թիզ» հող չի զիջի Իսրայելին ‘