‘Բեռնար Շալանդ.«Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի մեզ շատ դժվար է»’

978

 Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.

 

Արդյո՞ք  Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով: 

— Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:

 Ի՞նչ գնահատական կտաք խաղին:

 — Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեց:  Դուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրներ չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ՝ լավ խաղի համար:

Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:

— Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է… Ֆիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:

Աղբյուրը՝ http://www.ffa.am

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացուն’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Մաեստրո Դուրյանի ծննդյան օրն է ‘