‘Բեռնար Շալանդ. «Չեմ վախենում, այլ հարգում եմ Ալբանիայի հավաքականին»’

1635

Բեռնար Շալանդ. «Չեմ վախենում, այլ հարգում եմ Ալբանիայի հավաքականին»

Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. 

«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիային ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Դիտել եմ մյուս հանդիպումների տեսագրությունները: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս են եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է», -ասաց Շալանդը, որից հետո հնչեցին հարցերը.

 — Դուք համաձա՞յն եք ոչոքիին:

— Ոչ. համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին՝ ոչ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք: 

— Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից եք վախենում:

— Ես չեմ վախենում, ես հարգում եմ Ալբանիայի թիմին: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: կարող եմ նշել Կանային, Գաշիին, Չակային: Ինձ ՝համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները: 

— Ի՞նչ կարող եք ասել Գաել Անդոնյանի մասինԱրդյո՞ք նա կարող է վաղը խաղաժամանակ ստանալ:

— Ես չեմ կարող ինֆորմացիա տալ կազմի մասին: Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ: 

— Եթե Հայաստանը վաղը պարտվի, Դուք կթողնե՞ք պաշտոնը:

— Այդ հարցը ինձ չպետք է ուղղել: Ներկայումս ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրը ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան: Ես գիտեմ, որ Դե Բիազին մարզիչների «կիլլեր» է, բայց ես չեմ վախենում: 

— Ի՞նչ կասեք վաղվա մարտավարության մասին:

— Մամուլի ասուլիսին ես այդ մասին չեմ խոսում: 

— Արդյո՞ք սա Հայաստանի լավագույն թիմն է 1992 թվականից սկսած:

— Ես չեմ կարող ասել: Այո, մենք ունենք լավ խաղացողներ, բայց ես մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ եւ չեմ կարող հստակ ասել: 

Աղբյուրը՝ ffa.am:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Հայաստանն այսօր գրավիչ երկիր է’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Իտալիան խուսափեց պարտությունից (տեսանյութ)’