‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Հայաստանն այսօր գրավիչ երկիր է’

2200

«Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարևոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով:

Մենք որդեգրել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով գործուն քայլեր ենք ձեռնարկել:  Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով և «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ:

Հայաստանը պատրաստ է դառնալ նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն»:

Սերժ Սարգսյան

Չինաստան

28.03.2015

Մեկնաբանություններն, ինչպես ասում են՝ ավելորդ են:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ զինվորական դատարանը Պերմյակովին կդատի ՀՀ տարածքում ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Չեմ վախենում, այլ հարգում եմ Ալբանիայի հավաքականին»’