Բերբոք․ ԵՄ-ն շուտով կտարածվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ

331

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը արտաքին գործերի նախարարների արտագնա նիստում հայտարարել է, որ Եվրամիությունը շուտով կտարածվի «Լիսաբոնից մինչև Լուգանսկ»։

«Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ ազատության մեր միության մեջ և շուտով կտարածվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- հայտարարել է նա։

2010-ական թթ․ սկզբին Ռուսաստանի իշխանությունները ԵՄ-ին առաջարկում էին վերադառնալ «Մեծ Եվրոպայի» ինտեգրացիոն տարածություն ստեղծելու գաղափարին՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։

Նախորդ հոդվածըՌուբեն Վարդանյանի զավակները օգնութուն են խնդրում աշխարհի առաջնորդներից
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Մոլդովայի «Գազպրոմից» հրաժարվելու որոշումը