‘Բերման ենթարկված ակտիվիստների փաստաբանները չեն կարողանում հանդիպել վերջիններիս հետ’

837

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստների փաստաբանները չեն կարողանում հանդիպել վերջիններիս հետ: Համանման իրավիճակում են հայտնվել նաև ակտիվիստների հարազատները: Այդ հարցի առնչությամբ բանակցություններ է վարում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, ինչպես նաև Մաքսային միությանը երկրի անդամակցման վերաբերյալ փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ: Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մոտ 40 քաղաքացու:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին — Տիգրան Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Եթե եւս քառորդ ժամ բացատրություն չտվեցին կամ չկալանավորեցին, հացադուլ կհայտարարեմ’