‘Բերման են ենթարկվել Կոնգրեսի 11 ակտիվիստներ’

2694

Քիչ առաջ տեղեկացանք, որ անցած գիշեր, խոչընդոտելով մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Կարեն Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Թաթուլ Սարոյանը, Տաթեւիկ Պողպատյանը, Հայկ Պետրոսյանը, Վարդան Հարությունյանը, Արամ Խաչատրյանը, Էրիկ Ղուկասյանը եւ Անդրանիկ Դավթյանը: Երիտասարդները բերման են ենթարկվել գիշերը 2:30-ի սահմաններում եւ ազատ արձակվել երեք ժամ անց:

iLur.am-ի հետ զրույցում Կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանը հայտնեց, որ ըստ ոստիկանության՝ իրենց ձերբակալել են պետական գույքին վնաս հասցնելու փորձ կատարելու պատճառաբանությամբ ՝ այն դեպքում, երբ իրազեկումը անգամ չէր էլ մեկնարկել: «Մենք բոլորս հրաժարվել ենք որեւէ թուղթ ստորագրելուց, քանի որ ոստիկանության գործողություններն ի սկզբանե ապօրինի են եղել»,- նշեց Արեգ Գեւորգյանը: 

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդները ենթարկվել են Վարչական ձերբակալության’