‘ Բեքհեմի որդին կհեռանա «Արսենալի» ակադեմիայից’

688

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմը կհեռանա Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայից, հայտնում է Daily Mail-ը:

Բրուքլին Բեքհեմը մարզվում է «Արսենալի» մինչեւ 16 տարեկանների թիմի հետ ու այդ թիմը մեկնել է Քաթար միջազգային մրցաշարին մասնակցելու, իսկ Բեքհեմի որդին չի եղել մեկնած ֆուտբոլիստների ցուցակում: «Արսենալի» ակադեմիայում շատերը կարծում են, որ 15-ամյա Բրուքլինը թիմում է հոր փառքի շնորհիվ, քանի որ խաղային որակներով զիջում է թիմակիցներին:

Առայժմ հայտնի չէ, թե Բրուքլինը որտեղ կշարունակի ելույթները:

Նախորդ հոդվածը‘ Football Coach World Ranking. Լավագույն մարզիչների տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Նոյերը հիանալի լիբերո է, բայց շատ է ռիսկի դիմում»’