‘Բուֆոն. «Նոյերը հիանալի լիբերո է, բայց շատ է ռիսկի դիմում»’

661

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջիջի Բուֆոնը գովեստի խոսքեր է ասել Մյունխենի «Բավարիայի» իր կոլեգայի՝ Մանուել Նոյերի հասցեին.

«Ես ինքս երբեմն լիբերոյի դեր էի ստանձնում, երբ հանդես էի գալիս «Պարմայում»: Այդ պատճառով էլ ես չեմ կարծում, թե գործելով այդպես՝ Նոյերը նորարար է դարձել: Նա այդ պարտականությունները շատ լավ է կատարում, սակայն դրանով հանդերձ շատ է ռիսկի դիմում: Եվ երբ նրա մոտ ինչ-որ բան չհաջողվի, բոլորը կսկսեն նրան քննադատել: Իհարկե, լավ է, երբ դարպասապահը մասնակցում է թիմային խաղին՝ օգտագործելով իր ոտքերը, բայց պետք չէ չարաշահել դա»,-Բուֆոնի խոսքերն է մեջբերում O Globo-ն:

Նախորդ հոդվածը‘ Բեքհեմի որդին կհեռանա «Արսենալի» ակադեմիայից’
Հաջորդ հոդվածը‘Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է հաստատում է տնտեսության անկումը. «Ժողովուրդ»’