Բըլթ-20. ՉԻ

1486

Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահրամ Այվազյանը գրել է. «Որքան շատ Թուրքիան, Ադրբեջանը և այլ պետություններ փորձեն ոչնչացնել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, այնքան հայկական քաղաքակրթությունը առավելագույնի կհասցնի իր հնարավորությունները՝ վերականգնելու իր դերը որպես բուֆեր և սեպ՝ արևելքի և արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև» («Առավոտ», 10.04.2022):

Այսինքն, որպեսզի հայկական քաղաքակրթությունը առավելագույնի հասցնի իր հնարավորությունները՝ վերականգնելու համար իր դերը որպես բուֆեր և սեպ արևելքի և արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան, Ադրբեջանը և այլ պետություններ փորձեն ոչնչացնել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ այսպիսի հանճարեղ միտք մինչ այժմ չեն արտահայտել անգամ մեր ազգափրկիչ ակադեմիկոսները՝ Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և այլք։ Ուստի տեղին ենք համարում առաջին քսան բըլթոցների մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհել Վահրամ Այվազյանին։

4rd.am

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌետրո. Գրիգոր Ոսկերչյան․ Սա պայքար է՝ թերացած պարտքը կատարելու համար