‘Բիզնես կարգի մի տոմսը՝ իմ միակ պահանջն էր. Գևգեոզյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին ‘

1049

Ուրուգվայի «Ֆենիքսի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Սակայն ՀՖՖ-ի հետ հետագա բանակցությունների արդյունքում ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի հետ ընկերական հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է news.am-ը, խնդիրը ինքնաթիռի տոմսի կարգն էր, որ ՀՖՖ-ն պետք է տրամադրեր Գևգեոզյանին։

«Ես չեմ միանա Հայաստանի հավաքականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ խաղին: Ես հրավեր ստացել եմ Հայաստանի հավաքականից և պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր: Ես երկար ժամանակ պետք է անցկացնեի ինքնաթիռում: Գալիս եմ լրիվ այլ աշխարհամասից: Թռիչքը տևում է 20 ժամ և ես ընդամենը մեկ օր եմ ունենալու ուժերս վերականգնելու համար: Դա իմ միակ պահանջն էր և կարծում եմ՝ այն արդարացի էր` հաշվի առնելով ճանապարհի երկարությունը: Սակայն ինձ մերժեցին: Ստացվում է, որ ես այնքան էլ կարևոր ֆուտբոլիստ չեմ Հայաստանի հավաքականի համար և առավելագույնն արժանի եմ ինքնաթիռի էկոնոմ կարգով ժամանելուն: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի հավաքականին»,- զրույցում ասաց Մաուրո Գևգեոզյանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է օրենքի լրացում, ըստ որի՝ ամուսնանալ կկարողանան նաև 16 կամ 17 տարեկանում’
Հաջորդ հոդվածը‘2012 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է 586 դիմում’