‘«Բիլդ». Օզիլը բուժզննում է անցել Մյունխենում’

1267

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերը ինչպես միշտ ամենաակտիվն են եվրոպայում: Քիչ առաջ վերջապես «Ռեալ Մադրիդի» մարզահագուստով ներկայացվեց Գարեթ Բեյլին, ով հայտնվելով Մադրիդում բազմաթիվ զարգացումների հեղինակ կարող է դառնալ:

Դեռևս երեկ բրիտանական մի շարէ լրատվամիջոցներ պնդում էին որ «Արսենալը» 50 մլն € համաձայնության է եկել Մեսութ Օզիլին ձեռք բերելու հարցում: Առավոտյան իսպանական «Marca-ն» թիմերի միջև համաձայնությունը, պնդեց որ խաղացողը կմնա «սերուցքայինների» կազմում քանի որ չի ցանկանում տեղափոխվել այլ թիմ: Օրվա ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցները պնդում էին որ ՊՍԺ-ն կրկնապատկել է «Արսենալի» խաղացողին գնելու համար առաջարկը, իսկ որոշ բրիտանական ԶԼՄ-ներ խոսում էին «Մանչեստեր Յունայթեդի» առաջարկի մասին:

Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը դեռ 8 ժամ կա, բայց դատելով «Բիլդի» տեղեկատվությունից, Օզիլը, ով այժմ Գերմանիայի ազգային հավաքականի տրամադրության տակ է Մյունխենում, արդեն բուժզննում է անցել «Արսենալ» տեղափոխության համար: Նշվում է նաև ֆուտբոլիստի «զիինագործների» հետ պայմանագրի մանրամասներ, ըստ որոնց Օզիլը 5 տարվա ընթացքում կվաստակի 35 մլն €:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Վերջնական գնահատական տալ հնարավոր է միայն Ասոցացման համաձայնագրի հրապարակումից հետո’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը’