‘Բիլ Գեյթսը սխալմունք է համարել Ctrl+Alt+Del համադրությունը’

1078

Microsoft ընկերության հիմնադիր և համասեփականատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ Windows ծրագիր մուտք գործելու համար կիրառվող Ctrl+Alt+Del համադրությունը սխալմունք է, հայտնում է Theverge.com-ը:

Նրա խոսքերով, Windows-ի աշխատակիցները ցանկանում էին ստեղծել մի այնպիսի ֆունկցիա, որը թույլ չէր տա կողմնակի ծրագրերին կեղծել  օգտվողների գաղտնաբառերը և լոգինները:  

«Դա սխալմունք էր. մենք զանկանում էինք ունենալ միայն մեկ կոճակ,սակայն այն տղան, ով զբաղվում էր IBM-ի ստեղնաշարի դիզայնով` չցանկացավ տալ այն մեզ »,- խոստովանեց Բիլ Գեյթսը: Համադրության ստեղծման հեղինակ Դեվիդ Բրեդլին մի առիթավ ասել է. «Հնարավոր է` հենց ես եմ այն հայտնագործել, բայց այն հայտնի է դարձել Բիլի կողմից»:

Ընկերության հիմնադիրը նշում է նաև, որ սա միակ սխալը չէ, որ տեղի է ունեցել: Նա կարծում է, որ բջջային ծրագրերով աշխատանքի մեկնարկումը անհրաժեշտ չէր: Ներկա գործադիր տնօրեն Ստիվ Բալմերը նույնպես սխալ է համարում դա՝ նշելով, որ ցավում է 2000-ականների համար, երբ ամբողջ ուշադրությունը նրանք կենտրոնացրել էին Windows-ի, այլ ոչ թե հեռախոս անունով նոր սարքավորումների վրա:

Նախորդ հոդվածը‘Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը «հանրային պաշտոն» կզբաղեցնի’
Հաջորդ հոդվածը‘Նոր զարգացումներ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված’