‘Նոր զարգացումներ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված’

927

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ցանկանում է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի միջազգային բանակցողների «վեցնյակի» հետ: Այդ մասին Ռոուհանին հայտնել է Washington Post-ի հետ զրույցի ժամանակ:

«Որքան դա շուտ լինի, այնքան ավելի լավ բոլորիս համար: Եթե դա տևի երեք ամիս,  դա կլինի Իրանի ընտրությունը, եթե վեց ամիս, ապա նորից լավ է, սակայն ամեն դեպքում խոսքը գնում է ամիսների, այլ ոչ թե տարվա մասին»,-ասել է Ռոուհանին:

Սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահն արդեն ասել էր, որ բանակցությունները ժամանակային առումով սահմանափակված կլինեն: Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպելով «վեցյակի» ներկայացուցիչների հետ՝ հույս էր հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի բանակցությունները նոր դրական լիցք կստանան:

Հիշեցնենք, որ բանակցողների վեցնյակը՝ (Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան) Իրանի հետ բանակցում են, որպեսզի ցրեն մտավախությունները նրա միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ: ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ, ինչպես նաև Իսրայելը կասկածում են, որ Իրանը միջուկային ծրագրի քողի տակ սեփական ատոմային զենքն է ստեղծում: Իրանը ընդհակառակը, հայտարարում է, որ հետապնդում է ընդամենը խաղաղ նպատակներ:

Նախորդ հոդվածը‘Բիլ Գեյթսը սխալմունք է համարել Ctrl+Alt+Del համադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Բացվել է Օքթոբերֆեստը. 180-րդ գարեջրային փառատոնը Մյունհենում’