‘Բլաշչիկովսկի. «Համոզված եմ, որ մարդուն ուժեղ են դարձնում իր կյանքի դժվար պահերը»’

845

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին մոտ ապագայում կներկայացնի իր ինքնակենսագրական գիրքը, որը կոչվում է «Կուբա»։

Այդ գիրքը որոշ առումներով յուրահատուկ կլինի, քանի որ այնտեղ ֆուտբոլիստը կբացահայտի իր անձնական կյանքից որոշ փաստեր, որոնք, անկասկած, կհետաքրքրեն ընթերցողին։ Լեհաստանի հավաքականի հարձակվողը վաղ տարիքում ստիպված է եղել ողբերգական իրադարձություններ վերապրել. նա տասը տարեկան է եղել, երբ հայրը նրա աչքերի առաջ սպանել է մորը։

«Գրքում ես խոսում եմ այն ամենի մասին, ինչ ապրել եմ։ Դա հեշտ չէր։ Ես չեմ մոռացել դա և երբեք չեմ կարողանա մոռանալ։ Մինչև կյանքիս վերջը այդ իրադարձությունն իմ մի մասը կլինի։ Այն լիովին փոխեց իմ կյանքը, ցնցեց ու ձևավորեց ինձ։ Ես ուժեղ դարձա։

Համոզված եմ, որ մարդուն ուժեղ են դարձնում իր կյանքի դժվար պահերը։ Եվ երբ ես իմ կյանքում խնդիրների բախվեցի, դրանք ինձ վրա այնպիսի ազդեցություն չունեցան, ինչպես, երևի, ուրշների դեպքում է լինում։ Ինձ համար հիմա միևնույն է, թե ինչ կկատարվի. իմ կյանքի ամենասարսափելի պահը ես արդեն ապրել եմ»,-ֆուտբոլիստի խոսքերն է  մեջբերում Die Welt-ը։

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. «Թիմում ամեն ինչ կարող է պատահել, սակայն մեզ մոտ լավ միկրոկլիմա է»’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ-ն շարունակում է զվարճացնել. «ՉԻ»’