Բլինքենը մտադիր է մոտ օրերս այցելել Մերձավոր Արևելք

2174

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրել է առաջիկա օրերին մեկնել Մերձավոր Արևելք, որտեղ բանակցություններ կանցկացնի Իսրայելի, Պաղեստինի և այլ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։

Այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցից հետո պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Առաջիկա օրերին ես մեկնում են տարածաշրջան և անհամբեր սպասում են արտաքին գործերի իսրայելցի, պաղեստինցի նախարարների և տարածաշրջանի մյուս առաջնորդների հետ հանդիպմանը»,- Twitter-ում գրել է Բլինքենը։

Գրենլանդիայում մամուլի ասուլիսում ավելի վաղ պետքարտուղարության ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է ցանկացած պահի մեկնել Մերձավոր Արևելք, եթե «դա կնպաստի հակամարության դադարեցմանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԿ-ներ․ Հանրությանը անհապաղ հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը
Հաջորդ հոդվածըՄերկելն ուզում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ