Մերկելն ուզում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ

2304

Times-ը գրում է, որ երկուշաբթի օրը Գերմանիան փորձելու է արգելել բոլոր  բրիտանացիների մուտքը ԵՄ երկրներ՝ անկախ նրանից՝ նրանք պատվաստվե՞լ են կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ։

Անգելա Մերկելի կարծիքով՝ Բրիտանիան սպառնալիք է ներկայացնում մյուս եվրոպացիների համար՝ այնտեղ տարածված «Դելտա» շտամմի պատճառով։

Մերկելի պլանը, որը ճգնաժամային հանձնաժողովի նիստում քննարկելու են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և որոշ երկրների ղեկավարներ, ամենայն հավանականությամբ՝ Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Պորտուգալիայի դիմադրությանը կհանդիպի, որոնք առանց դրա էլ անտեսում են տեղաշարժի անվտանգության վերաբերյալ ԵՄ ներքին սահմանափակումները՝ թույլատրելով բրիտանացի զբոսաշրջիկների մուտքը, ինչից մեծապես կախված է նրանց  տնտեսությունների վիճակը։

Իր հերթին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Անգելա Մերկելի կողմն է բռնել՝ զգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրեն իրավունք է վերապահում տեղաշարժի ներքին սահմանափակումներ մտցնելու, և հայտարարել է, որ անհրաժեշտ է «ներդաշնակ» մոտեցում խնդրին՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները պետք է հիմք դառնան նոր համաեվրոպական պատվաստման անձնագրեր ներմուծելու համար։

Ի պատասխան՝ բրիտանական կառավարությունում աղբյուրները նշել են, թե Մերկելը, ըստ երևույթին, ավելի խորը մեկուսացման մեջ է հայտնվում, հավելելով, որ շատ երկրներ  իրենք կարող են որոշումներ կայացնել, այլ ոչ թե սպասել, որ դա իրենց փախարեն Բեռլինն անի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲլինքենը մտադիր է մոտ օրերս այցելել Մերձավոր Արևելք
Հաջորդ հոդվածըԱնպատասխանատվության պինգ-պոնգ․ Ալիք Մեդիա