‘ԲՀԿ-ն հարգում է «Ժառանգությանը», բայց ունի իր մարտավարությունը’

860

Ինչպես հայտնի է` «Բարև, Երևան» խմբակցությունը դիմել է վարչական դատարան հայցով, որ առոչինչ և անվավեր ճանաչվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` տրանսպորտի գնի բարձրացման որոշումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը ասել էր, որ իրենք դիմել են նաև ԲՀԿ-ին և հույս հայտնել, որ վերջինս կմիանա իրենց ներկայացրած հայցադիմումին:

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե արդյոք կուսակցությունը ընդունելո՞ւ է «Ժառանգության» առաջարկը և միանալո՞ւ է հայցադիմումին: «Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերներին, նրանց դիրքորոշումներին, նախաձեռնություններին ու քայլերին: Այս պահի դրությամբ նրանք ընտրել են այս մարտավարությունը, իսկ մենք ունենք մեր մարտավարությունը, տեսնենք, թե ինչ կլինի: Մի բան է մեզ համար կարևոր, որ հարցը պարզաբանվի և լուծում ստանա, իսկ թե ինչ ճանապարհով՝ այդքան էլ էական չէ»,- ասել է խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստների դատ. Ընդմիջումից առաջ ցուցմունք տվեցին երեք լրագրողներ ‘