‘ԲՀԿ. Պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ ‘

1065

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի պաշտոնական հայտարարությունը` քիչ առաջ ավարտված ՝Հայ ազգային կոնգրես-Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ: 

«Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և այդ վիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ: ԲՀԿ-ն գտնում է, որ կուսակցության քայլերը պետք է համահունչ լինեն ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին և ժողովրդի պահանջներին: Բոլոր մոտեցումները և առաջարկները պետք է քննարկվեն ոչ իշխանական ուժերի համագործակցության ձևաչափում, ինչը այս պահին լավագույնս արտացոլում է հասարակության տրամադրվածությունը: ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը: ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և հրամայական է դարձել բոլոր քաղաքական և հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը»:

Աղբյուրը՝ zham.am

 

Նախորդ հոդվածը‘Լիտվացի դիվանագետ. ՀՀ-ի հետ համագործակցությունում ԵՄ-ն շեշտը դնելու է ԱԳ քաղաքական բաղադրիչի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի խորհրդարանը անկախության հռչակագիր է ընդունել’