‘Բնապահպանության նախարարը իր բարեկամին պաշտոն է տվել. «Հրապարակ»’

1826

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով, սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում: Ըստ «Հրապարակի»՝ մոտ չորս-հինգ օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձևակերպել էր որպես իր օգնական: «Այս նշանակումը և Դիլիջանի ազգային պարկի այլևս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը, կարծես թե գաղտնի են պահվում»,-հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Քասախում ևս թեժ աշուն է սպասվում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ջայլամի կեցվածքը վտանգավոր է. «ՉԻ»’