‘Բոլորովին վերջերս Թրամփն ու Քրիստին մրցակիցներ էին ‘

1368

Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին շատերի համար անակնկալ՝ պաշտպանել է միլիարդատեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը  հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Բոլորովին վերջերս Թրամփն ու Քրիստին մրցակիցներ էին, և թվում էր՝ նրանք ներկայացնում են Հանրապետական կուսակցության երկու հակադիր թևեր: BBC-ի թղթակցի խոսքով՝ Քրիս Քրիստին հանրապետական վերնախավի տիպիկ ներկայացուցիչ է, մինչդեռ Դոնալդ Թրամփի հակասական քարոզարշավը սպառնում է պառակտել կուսակցությունը:

Սակայն, Նյու Ջերսիի նահանգապետը, որը երկու շաբաթ առաջ հրաժարվեց շարունակել ընտրապայքարը, հայտարարել է, որ իր նախկին մրցակիցը ավելի ռեալ շանսեր ունի հաղթելու նախագահական մրցապայքարում, քան Հիլարի Քլինթոնը, որն ուզում է դառնալ դեմոկրատների թեկնածուն:

Քրիստիի որոշման առիթով Թրամփն ասել է, որ դա այն է, ինչ ինքն ամենից շատ էր ուզում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Շաբաթը չափազանց կարևոր օր է լինելու»’
Հաջորդ հոդվածը‘Հաջակցություն Գյումրիի անօթեւան ընտանիքների. Տիգրան Համասյանի համերգը. Ուղիղ’