‘Բոլոր կարևորագույն հարցերը մեր երկրում լուծվում են «մուրացիկությամբ». Մամուլ’

1076

«Ժողովուրդն» իր այսօրվա խմբագրականում գրում է. «ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ի դրամահավաքը կնպատակաուղղվի Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհին: Իհարկե, լավ է, որ մեր երկրում որևէ ավտոճանապարհ կառուցվի, վերակառուցվի կամ վերանորոգի: Բայց սարսափելի է, երբ բոլոր կարևորագույն հարցերը մեր երկրում մշտապես լուծվում են հանգանակության, դրամահավաքների և «մուրացիկության» այլ ձևերի տարաբնույթ դրսևորումներով: Երկրում կարկուտ է տեղում, հանգանակություն են անում, ընտրություններ պիտի կազմակերպեն, յուրային գործարարներին են «քամում» դրամահավաքով: Այս իրողությունը թերևս երկու բացատրություն ունի. նախ՝ մեր երկիրը շատ աղքատ է: Այս դեպքում տարօրինակ է, թե ինչպես են պաշտոնավարող չինովնիկներն օր օրի հարստանում: Երկրորդ`գործող ռեժիմն ընդունում է, որ երկրում ստվերային շրջանառությունը սարսափելի ծավալների է հասնում, դրա համար էլ երկրի ներսում տարբեր առիթներով դրամահավաքներ են իրականացնում` գործարարներից «ստվերային» գումարները հանգիստ խղճով գանձելու համար: Համաձայնեք, որ երկու դեպքում էլ տխուր պատկեր է»:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ը ցնցող օրինագծով ցանկանում է օրինականացնել կաշառքները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’