‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’

1138

Հունիսի 1-ից 4-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում`

Հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում  է կարճատև  անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:

Երևանում`

Հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է, իսկ 2-ից 4-ը՝ հնարավոր է կարճատև  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Երևանի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան   34.20C (1990թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան       7.10C (1896թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան  19.50C

Նախորդ հոդվածը‘Բոլոր կարևորագույն հարցերը մեր երկրում լուծվում են «մուրացիկությամբ». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’