‘Բողոքի ակցիա ՌԴ դեսպանության առաջ՝ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի’

1097

Այս պահի Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի շահերի:

Ակցիայի մասնակիցները պահանջում են վթարի ենթադրյլ մեղավոր Հարությունյանի նկատմամբ իրավապահ գործողություններ իրականացնելու ընթացքում հարգել նրա արժանապատվությունը: Բողոքի պատճառ է դարձել տեղեկատվությունն այն մասին, որ հիվանդանոցում գտնվող Հրաչյա Հարությունյանին արհեստական կոմայից դեղերի օգնությամբ սթափեցրել են, այնուհետեւ՝ կանացի խալաթով եւ հողաթափերով տեղափոխել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորման որոշում ստանալու համար:

Ցուցարարներին միացել են նաեւ Հարությունյանի հարազատները: Նրա քույրը՝ Սեդա Հարությունյանը հայտարարեց, որ մեկ տարի առաջ որդուն կորցրած իր եղբայրը այս աղետից հետո գտնվում է հոգեկան շեղման եզրին եւ խորապես զղջում է կատարվածի համար: «Եթե նա բանտ նստի, չի դիմանա», — ասաց Սեդա Հարությունյանը: Նա Հայաստանի իշխանություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել՝ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար:  

Քիչ հետո բողոքին միացավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, որոնք ծաղկավոր խալաթ են բերել՝ դեսպան Իվան Վոլինկինին փոխանցելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերի միության նախագահ. Պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և՛ վարորդը, և՛ բեռնատարի տերը, և՛ լիցենզիա տրամադրողները’