‘Բողոքի ցույց Աֆրիկյանների տան մոտ (տեսանյութ, լուսանկարներ)’

2308

Աֆրիկյանների տան մոտ, որը քանդման ենթակա է, կայացել է բողոքի ցույց ի պաշտպանություն հուշարձանի, որի ընթացքում ակցիայի մասնակիցները լուսանկարում էին շենքը և գրաֆիտիներ անում կից մետաղյա պատնեշի վրա:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Աֆրիկյանների ակումբը 130 տարվա պատմություն ունի: Շենքն այսօր փլուզման եզրին է, քարերը համարակալված են, սակայն մի ընտանիք դեռ այդտեղ է բնակվում:
(Տեսանյութը` utopianaam յութուբի ալիքի։ Լուսանկարները` Ֆոտոլուր, «SOS!Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» ֆեյսբուքյան էջից)

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչի զինակցին կասկածում են նենգադուլ կազմակերպելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Գազի հանձնաժողովը հիմնավորել է ընդդիմության կասկածները. «Ժողովուրդ»’