‘Բոնուչին ցանկանում է լքել թիմը’

2600

«Միլան»-ի ավագ Լեոնարդո Բոնուչին արդեն ձմռանը կարող է հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

30-ամյա խաղացողը նախորդ ամռանն է «Յուվենթուս»-ից տեղափոխվել «Միլան», սակայն հիասթափված է մրցաշրջանի առաջին շրջանում իր թիմի մրցելույթներից: 

Նշվում է, որ նրա մոտ «ռոսոներիներ»-ի նախագծի հետ կապված կասկածներ են առաջացել, ինչ արդյունքում չի բացառվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալացու հեռանալը: 

Հիշեցնենք, որ «Միլան»-ն ընթացիկ մրցաշրջանում հեռացրել է գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային և այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում չեմպիոնլիգյան գոտուց հետ է մնում 14 միավորով: 

Տարբեր ժամանակներում Բոնուչիի ծառայություններով հետաքրքրվել են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն և ՊՍԺ-ն: 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան հայտնվել է անջատողականների ցուցակում’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Օուենի՝ «Էլ Կլասիկոներ»-ի պատմության խորհրդանշական հավաքականը’