‘Գվարդիոլան հայտնվել է անջատողականների ցուցակում’

9555

Անգլիական Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեղադրվում է սեպարատիզմի մեջ այն բանից հետո, երբ աջակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը, տեղեկացնում է El Nacional-ը:

Պարբերականի տվյալներով, Գվարդիոլան հայտնվել է իսպանական ոստիկանության կազմած՝ անջատողականների ցուցակում: 2017-ի հունիսին 46-ամյա մասնագետը հրապարակավ ընթերցել է կատալոնացի ժողովրդի անկախության իրավունքը հռչակող մանիֆեստը: Ոստիկանությունը կարծում է, որ այդպիսով Պեպը նպաստել է Իսպանիայի տարածքային ամբողջականությունը խաթարող գործընթացին:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերի 1-ին: Քվեարկությանը մասնակցած մարդկանց ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել երկրամասի անկախությանը:

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Բոնուչին ցանկանում է լքել թիմը’