‘Բոստանջյան. Միգուցե, դա լավագույն բարեփոխումն է աշխարհում, բայց ժողովուրդն այն չի ցանկանում’

1461

Եթե երկրի բնակչության 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխմանը, դա արդեն շատ բանի մասին է խոսում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:  «Միգուցե, դա լավագույն բարեփոխումն է աշխարհում, բայց ժողովուրդն այն չի ցանկանում: Ես դեռ 2010 թվականից դեմ էի  այդ բարեփոխմանը: Այդ մասին բոլորին է հայտնի»,- նշել է Բոստանջյանը` հավելելով, որ կուտակային ֆոնդերի սնանկացման դեպքում քաղաքացիների գումարներն ուղղակի կանհետանան: 

Նախորդ հոդվածը‘Զ.Թադեւոսյան. Կենսաթոշակային բարեփոխումը հակասահմանադրական է’
Հաջորդ հոդվածը‘Վրացի փորձագետ. ԱՊՀ-ում Ուկրաինայի ներկայացուցչության արդյունավետությունը կախված է ՌԴ-ի կողմից նոր իշխանությունների ճանաչումից ‘