Բորելը պատրաստ է բանակցել Պուտինի հետ

427

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը պատրաստ է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ  բանակցությունների նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Համապատասխան հայտարարությունը Եվրամիության դիվանագիտության ղեկավարն արել է ուրբաթ օրը El Pais  թերթին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցությունների սեղանի մոտ նստել Ռուսաստանի առաջնորդի հետ, Բորելն ասել է․ «Կնստեի թեկուզ հենց վաղը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ՊՆ․ Իրաքում գործողությունը կշարունակվի
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող է նշանակել