‘Բորիս Նեմցովի անվան հրապարակ և Ֆահրեդդին փաշայի փողոց’

1790

Երբ խոքը վերաբերում է դիվանագիտությանը և միջազգային հարաբերություններին, տեղանունները հատուկ իմաստ են ձեռք բերում: Այդ մասին  է վկայում թեկուզ այն փաստը, որ պատմական անվանումները շարունակ փոխվում են:

Անցյալ շաբաթ երկու կարևոր հասցեներ նույնպես վերանվանվել են:

 Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունն այլևս ոչ թե Վիսքոնսին փողոցում է, այլ Բորիս Նեմցովի հրապարակում: Իսկ Թուրքիայում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունն այսուհետև գտնվում է Ֆահրեդդին փաշայի փողոցում:

Վերջին հասցեի փոփոխությունը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի անզգույշ թվիթի հետևանքն է. նա մեջբերել է ինչ-որ մեկի խոսքն այն մասին, թե մեկ դար առաջ՝ Օսմանյան կայսրությունում, թուրք գեներալ Ֆահրեդդին փաշան չափազանց դաժան է վարվել արաբների հետ, երբ եղել է սրբազան Մեդինայի քաղաքապետը: Ավելին, նախարարի հրապարակման մեջ նաև մեղադրանք կա այն մասին, որ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի նախնիները նույնպես մասնակից են եղել այդ դաժանություններին:

Էրդողանին դա դուր չի եկել: Նա պատասխանել է, որ նախարարին հարկ է իր տեղն իմանալ, իսկ նրա երկիրն էլ երես է առել նավթի ու դոլարների առատությունից: Դրանից քիչ ժամանակ անց թուրքական իշխանությունները Ֆահրեդդին փաշայի անունով վերանվանեցին այն փողոցը, որտեղ ԱՄԷ-ի դեսպանատունն է գտնվում:

Ինչ վերաբերում է Բորիս Նեմցովի անվան հրապարակին, ապա Մոսկվայում այդ դրվագն աննկատ չի անցել: Ռուսաստանի պետդումայի անդամներից մեկը դա անվանել է կեղտոտ հնարք:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Լարսում կուտակումներ են. բաց է’