‘«Բորուսիայի» մարզական տնօրենը ճիշտ է համարում ահաբեկիչներին զիջումների չգնալը ‘

1040

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը սատարել է Գերմանիայի ֆուտբոլային լիգայի այն որոշումը, համաձայն որի՝ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպումները չպետք է հետաձգվեն։ DFL-ում քննարկվել է տուրի խաղերը հետաձգելու հարցը՝ պայմանավորված վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով։

-Հիմա կարևոր է խիզախություն ցույց տալն ու չկոտրվելը։ Հակառակ դեպքում մենք կանեինք այն, ինչին ուզում են հասնել ահաբեկիչները։ Այս անգամ ահաբեկչական գործողությունները այլ ծավալներ ու ուղղվածություն ունեին, և, որքանով ինձ է հայտնի, նրանք առաջին անգամ փորձել էին մարզադաշտ ներխուժել ու իրենց գործն այնտեղ անել,-ասել է Ցորկը «uhr Nachrichten»-ին։

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում ավելի քան 120 մարդ էր զոհվել, իսկ հարվածի թիրախներից մեկը «Ստադ դե Ֆրանս» մազադաշտն էր։

Նախորդ հոդվածը‘ Լուի վան Գալ. «Ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև գլխով, այնպես որ` պետք է մարզել նաև ֆուտբոլիստների ուղեղները»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին «Ռեալի» դեմ խաղում մեկնարկային կազմում չի լինի’