‘«Բորուսիան» նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին և կբարձրացնի նրա աշխատավարձը’

1067

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է առաջիկայում նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ, որպեսզի թույլ չտա վերջինիս հեռանալ դորտմունդյան թիմից:

Դրա համար գերմանական ակումբը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, հրաժարագնի չափը, ինչպես նաև երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Այս մասին տեղեկացնում է Fichajes.net-ը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Արսենալը»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել է «Էլչեին» ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Մորիենտեսը կրկին ֆուտբոլ կխաղա’