‘«Բորուսիան» փրկվեց պարտությունից. տեսանյութ’

926

Բաց թողնելով երկու գնդակ, տանտերերը կանգ չէին առնում և մի կերպ խաղն ավարտեցին ոչ-ոքի: 

6 միավոր 4 մեկնարկային հանդիպումներում. այսպես անհաջող «Բորուսիան» դեռ չէր  սկսել արդեն 5 տարի: Թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով հանգստյան оրերին առաջ անցավ Оթմար Հիթցվելդին դորտմունդյան ակումբի ղեկին անցկացրած հանդիպումների թվով (208),«Մայնցի» հետ հանդիպման համեմատությամբ երեք փոփոխություն էր կատարել: Սուբոտիչը, Շմելցերը և Իմոբիլեն դուրս էին եկել Գինտերի, Դուրմի և Ռամոսի փոխարեն:

«Շտուտգարդը», որ այս տուրից առաջ տեղավորվել էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում, արտագնա խաղերում չէր հաղթել անցած տարվա նոյեմբերից անցկացրած 12 հանդիպումներում: Երեկ  առավոտյան ակումբի ղեկավարությունը հեռացրել էր մարզական տնоրեն Ֆրեդի Բոբիչին, իսկ «Շտուտգարտի» մարզիչ Արմին Ֆեն բողոքել էր, որ դրանից հետո նա  չի կարողացել ինչպես հարկն է պատրաստել թիմին:

 Հանդիպման սկզբին շտուտգարտցիները հետ էին քաշվել իրենց տուգանային հրապարակ՝ գնդակը թողնելով հակառակորդին: Միևնույն ժամանակ, «Շտուտգարտը» տարածք և ժամանակ չէր տալիս հակառակորդին կոմբինացիաներ կազմակերպելու համար:

«Բորուսիան» պատկերացում չուներ, թե ինչպես է ճեղքելու «Շտուտգարտի» պաշտպանությունը, իսկ Կագավան, ով շատերի կարծիքով պետք է փոխարիներ Ռոյսին, գրեթե չէր նկատվում դաշտում: Շտուտգարտցիներին պետք չէր շատ  լարվել, որպեսզի  հետ մղեին Կլոպի թիմի գրոհելու թույլ փորձերը, թեև, իրենք էլ չէին կարողանում ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:

Խաղակեսի միջնամասում «Շտուտգարտը» հավասարացրեց խաղը. Վերները հեռահար հարվածով ստուգեց Վայդենֆելերին և, ընդհանրապես, հյուրերը սկսեցին գնդակն ավելի շատ իրենց մոտ պահել: Շուրջ տասը րոպե, դորտմունդցիներն ասես քնած լինեին, որից հետո քիչ էր մնում բացեին հաշիվը.  Պիշչեկը փոխանցում կատարեց Կագավային, որի հարվածից գնդակը դիպավ դարպասաձողին:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը հակառակորդները ևս մի քանի ուժեղ հարվածներ փոխանակվեցին, և այդպես էլ գնացին հանգստի:

Երկրորդ խաղակեսը «Բորուսիայի» երկրպագուների համար սկսվեց մեծ ցնցումով: Դորտմունդցիները արդեն հետ էին մղել Լյայտների հարվածը, սակայն Իմոբիլեն տուգանային հրապարակում գնդակը նվիրեց Գետներին, որը այն փոխանցեց կենտրոն՝ Դիդավիին, որը առանց դժվարության գնդակն ուղարկեց Վայդենֆելերի դարպասը:

«Բորուսիայի» գլխավոր խնդիրը հարվածների անհավանական անճշտությունն էր: «Շտուտգարտը» պաշտպանվում էր բավականաչափ ուշադիր, և առանձնահատուկ խնդիրներ չուներ: Կլոպն անմիջապես խաղից հեռացրեց Բենդերին ու Անդրիան Ռամոսին, սակայ դա չоգնեց խուսափելու երկրորդ գոլից: Այս անգամ էլ աչքի ընկավ Դիդավին, ով կրկին անվրեպ էր:

Դորտմունդցուներին այսպիսը ընթացքը ձեռք չէր տալիս, և նրանք սկսեցին հարձակվել: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Оբամեյանգը, իսկ հետո երկրորդ գոլը խփեց Իմոբիլեն:

Այսպիսով, «Բորուսիան» 7 միավորով 8-րդ տեղում է և առաջատար «Բավարիային» զիջում է 4 միավորով:

«Բայերը» նվազագույն հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» և 10 միավորով երկրորդն է: Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Հանովերը», որը 1:0 հաշվով հաղթեց «Քյոլնին»:

 

 

0-1՝ Դանիել Դիդավի 48՛, 0-2՝ Դանիել Դիդավի 68՛, 1-2՝ Պյեր Օբամեյանգ 73՛, 2-2՝ Չիրո Իմոբիլե 86՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր (20.Ադրիան Ռամոս, 66), 7.Սինձի Կագավա, 14.Միլոշ Յոյիչ, 19.Կեվին Գրոսկրոյց (15.Մատս Հումմելս, 74), 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր Օբամեյանգ (41.Ժոզեֆ-Կլոդ Գուայ, 74)

ՇՏՈՒՏԳԱՐՏ. 1.Սվեն Ուլրիխ, 2.Գոտոկու Սակայ, 3.Դանիել Շվաբ, 16.Ֆլորիան Կլայն, 24.Անտոնիո Ռյուդիգեր, 8.Մորից Լյատներ, 10.Դանիել Դիդավի (6.Գեորգ Նիդերմայեր, 79), 11.Կառլոս Կրուեսո, 13.Օրիոլ Ռոմեու, 20.Քրիստիան Գենտներ (18.Ֆիլիպ Կոստիչ, 89), 19.Տիմո Վերներ (9.Վեդադ Իբիշեւիչ, 78)

 

Զգուշացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 61՛ (Բ), Նեվեն Սուբոտիչ 81՛ (Բ), Օրիոլ Ռոմեու 64՛ (Շ), Քրիստիան Գենտներ 85՛ (Շ)
Մրցավար՝ Մանուել Գրաֆե (Գերմանիա)

Նախորդ հոդվածը‘ Օրվա կադրը. Մկան թակարդներ ու կարմիր քարտեր՝ կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը, լսելով Լիսկայի մասին հարցը՝ լքել է ասուլիսը’