‘«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա» և ևս 4 հանդիպումներ որոնք չարժե բաց թողնել’

1339

ԱԱ 2014-ի փայլուն անցումային և  վնասվածքներով հագեցած անմիտ ընկերական խաղեր. Բացի դրանից էլ սկանդալ «Ոսկե գնդակի» հետ կապված: Ահա սրանք էին գլխավոր իրադարձությունները եվրոպական թոփ 5 ազգային առաջնություններում դադարի ընթացքում:

Մերսիսեդյան և Անդալուզյան դերբիներ, վնասվածքներից տառապող Բարսա և թերևս մրցաշրջանի կենտրոնական խաղ «Բունդեսլիգայում»: Այս ամենի և ավելիի մասին iLur.am-ի եվրոպական թոփ առաջնություններում տեղի ունենալիք կենտրոնական խաղերի անոնսում:

«Էվերտոն» — «Լիվերպուլ»

Շաբաթ, ժամը 16:45

Վիճակագրությամբ ամենաշատ տիտղոսներ ունեցող՝ Լիվերպուլ քաղաքի դերբին հավակնում է վերականգնել իր նախկին փայլը: Վերջին 10-ամյակում ավելի ազդեցիկ ֆուտբոլային քաղաքների վերածված Մանչեստերում և Լոնդոնում բազմաթիվ խնդիրներ կան, ինչը Ռոջերսի և Մարտինեսի սաներին լավ հնարավորություն է ընձեռում պայքարել ՉԼ որակավորվելու, իսկ իրադարձությունների լավ զարգացման դեպքում «Լիվերպուլին»` հավակնել նաև չեմպիոնության: Ընդ որում այս ամենը տեղի է ունենում երկու թիմերում էլ կայացման հետ համընթաց:  «Լիվերպուլի» ղեկավարությունը Ռոջերսի նկատմամբ բավարար համբերություն դրսևորեց և թույլ տվեց կառուցել հենց իր թիմը, չնայած այն փաստին, որ ակումբը երկրորդ տարին անըընդմեջ ավելի ցածր տեղ գրավեց, քան «Էվերտոնը»:

Մարտինեսի համար նույնպես հեշտ չէր, քանի որ նա առանց որևէ աստղային խաղացողի փոխարինելու էր եկել մի մասնագետի, ով այստեղ էր 2002-ից և որի թիմին անվանում էին «Մոյես թիմ»: «Էվերտոնը», բացի արդյունքից, ցուցադրում է բավականին գրավիչ ֆուտբոլ, կրելով ընդամենը մեկ պարտություն և բաց թողնելով ընդամենը 8 գնդակ: Սուարեսն ու Սթարիջը պետք է իրենց լավագույն խաղն անցկացնեն, «Արսենալի»`«Սաութհեմփթոնի» հետ  խաղում հնարավոր սայթաքումից օգտվելու համար: 

«Բարսելոնա» — «Գրանադա»

Շաբաթ, ժամը 19:00

Երկաշաբթյա դադարի ընթացքում հաղթանակներն ամեն դեպքում որոշակիորեն լռեցրեցին Տատա Մարտինոյի քննադատներին: Բայց վնասվածքների «համաճարակը» նոր քննադատությունների առիթ դարձավ ակումբի ղեկավարության և սպորտային տնօրենի հասցեին, ովքեր, ամռանը չկատարելով բավարար ձեռքբերումներ, Տատային այնպիսի իրավիճակում թողեցին, որ նա հայտացուցակը լրացնելու համար ստիպված է առաջին թիմ կանչել Ադամա Տրաորեին և Ադամա Դոնգուին:

Առանց Մեսսիի, Վալդեսի, Ալվեսի, Չավիի, Տելյոյի, և ոչ ամբողջովին ապաքինված Պիկեի և Ֆաբևեգասի հետ, Բարսան կսկսի «առանց Մեսսի և Վալդես» ժամանակաշրջանը, որտեղ գլխավոր դերը հատկացված է իհարկե Նեյմարին, իսկ ամենակարևոր խնդիրը կլինի հենց այսպիսի խաղերում միավորներ չկորցնելնը:

«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա»

Շաբաթ, ժամը 21:30

Շրջադարձային պահ «Բորուսիայի» համար և հաստատման երեկո Պեպի համար: Դորտմունդցիները, ովքեր մինչև մրցաշրջանի ավարտ կորցրեցին առաջատար պաշտպաններից Սուբոտիչին, առաջիկա 4 օրերի ընթացքում կարող են հրաժեշտ տալ և ներքին առաջնության չեմպիոնական հույսերին, և Չեմպիոնների գավաթը նվաճելու երազանքին: Իսկ «Բավարիայում» Գվարդիոլան այս 3-4 ամիսների ընթացքում սուպերգավաթային ձախողումից հետո կարողացավ գրեթե ամբողջովին քանդել և ստեղծել հնարավոր է` էլ ավելի սարսափելի «հրեշ»: Կատալոնացին դժվար թե երբևէ կրկին Տյագոյին օգտագործի որպես միակ հենակետային, ինչպես Կլոպի դեմ առաջին դիմակայությունում էր, և «Ոսկե գնդակի» մասին դեռևս երազող Ռիբերիով «Բավարիան» ամեն պահի պատրաստ կլինի խեղդել «Բորուսիայի» թուլացած պաշտպանությանը:

«Մանչեստեր Սիթի» — «Տոտենհեմ»

Կիրակի, ժամը 16:45

Ի տարբերություն Լիվերպուլյան թիմերի, «Պրեմիեր լիգայում» «Սիթիի» և «Տոտենհեմի», ներկայիս զբաղեցրած տեղերը ամենևին այն չէ, ինչ սպասում էին ակումբի երկրպագուները: Այն, որ և Պելլեգրինիին, և Վիլաշ Բոաշին ժամանակ է անհարեշտ, հասկանալի էր ակումբների բազմթաիվ ձեռքբերումներից հետո, բայց նման միջոցները ամեն դեպքում արդյունք են պահանջում:

«Սիթին» «Պրեմիեր լիգայում» սեփական հարկի տակ միայն հաղթանակներ է տարել, բայց կիրակի օրը Պելլեգրինին ստիպված կլինի խաղադաշտ դուրս գալ առանց Կոմպանիի և Սիլվայի: Հետաքրքիր է նաև Նեգրեդո — Սոլդադո հակամարտությունը, քանի որ երկու հարձակվողներն էլ Դիեգո Կոստայի` Իսպանիայի ազգային հավաքականում հայտնվելուց հետո «Մունդիալում» հայտնվելու ավելի քիչ շանս ունեն:

«Սևիլյա» — «Բետիս»

Կիրակի, ժամը 23:59

Երկու թիմերն էլ, որտեղ աշխատում են, հնարավոր է, իսպանացի ամենայուրօրինակ մասնագետները, այս օրերին հենց այնպիսի խաղի կարիք ունեն, որտեղ հաղթանակը կարող է ամբողջովին փոխել թիմերում տիրող տրամադրությունը: Ունաի Էմերին ստիպված է աշխատել երևի թե «Սևիլյայի» վերջին 10-ամյակի ամենաթույլ կազմի հետ: Առանց Նավասի, Նեգրեդոյի և Մեդելի, թիմը որևէ կերպ չի կարող երազել ոչ Եվրոպայի լիգայում հաղթանակի, ոչ էլ ՉԼ-ի գոտում հայտնվելու մասին: «Բետիսում» իրավիճակը ավելի լավը չէ. Ֆելիպե Մելը ստիպված է աշխատել առանց հիմնական կազմի մի շարք առաջատարների և հայտնվել է «Սեգունդայում» հայտնվելու վտանգի առջև:

Ամեն դեպքում, դուր է գալիս ձեզ «Լա Լիգան» թե ոչ, Անդալուզյան դերբին կարող է մրցաշրջանի լավագույն խաղը դառնալ՝ բազմաթիվ գոլերով և իհարկե կարմիր քարտերով հանդերձ:

Բացի վերոհիշյալ խաղերից Ֆրանսիայում, Միշել Տեր-Զաքարյանի թիմը  սեփական հարկի տակ կփորձի ապացուցել, որ ֆուտբոլում մեծ գումարներն ամեն ինչ չեն որոշում. «Նանտ» — «Մոնակոն» կսկսվի կիրակի 23:59-ին: «Սերիա Ա-ում» «Նապոլի» — «Պարմա» խաղում Բենիտեսը կփորձի ուժեր խնայելով` պատրաստվել «Բորուսիայի» դեմ խաղին. հանդիպումը կսկվի շաբաթ, ժամը 23:45-ին: Իսկ ռուսական «Պրեմիեր լիգայում» շաբաթ, ժամը 16:45-ին կսկսվի ԲԿՄԱ — «Սպարտակ» հանդիպումը, որտեղ Յուրա Մովսիսյանի մասնակցությունը կասկածի տակ է: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ձմեռ է գալու, թեժ է լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱՕԿ պատվիրակությունը մասնակցում է ԵՄՕԿ համագումարին’