‘«Բորուսիա»-ն կպայքարի Ռոյսին թիմում պահելու համար’

1192

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել` հարձակվող Մարկո Ռոյսին ակումբում պահելու համար: Այդ հարցում «Բորուսիա»-ին կարող են սատարել ակումբի հովանավորները, ի դեմս Opel-ի և Puma-ի: Այդ մասին հայտնում է Goal-ը:

Հովանավորների աջակցությունը այն կլինի, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկվի` տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով: Դորտմունդյան ակումբի հովանավորները չեն ցանկանում, որ ֆուտբոլիստը փոխի ակումբային գրանցումը:

Հիշեցնենք` Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ: Մասնավորապես, Մադրիդի «Ռեալ»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստ են 25 մլն եվրո վճարել տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդական Կոնգրես. Վիլեն Գաբրիելյանի դեմ հարձակումը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում է ‘
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդան.«Իսկոն տեխնիկայի առումով ինձ է հիշեցնում» ‘