‘Բուլղարացի ակտիվիստները հետապնդում են օրինազանց ոստիկաններին’

904

Սոցիալական ցանցերի բուլղարացի օգտատերերը հիմնել են «Նկարիր ոստիկանին» նախաձեռնությունը, որի նպատակն է ծառայության ընթացքում խախտումներ թույլ տվող ոստիկանների դեմ փաստերի հավաքագրումը:

Ակտիվիստներին արդեն հաջողվել է ձեռք բերել «ոչ այդքան շահավետ» իրավիճակում հայտնված իրավապահների բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պարզ երևում է, թե ինչպես են օրենքի պաշտպանները մեքենան կայանում արգելված վայրում, հետիոտնի լույսի տակ անցնում առանց ազդանշանի կամ գողանում ծառայողական մեքենայի բենզինը՝ այն դատարկելով մեծ տարայի մեջ:

Քաղաքացիական ակտիվիստների զայրույթի առիթը ներքին գործերի նախարարության ներկայացուցչի ելույթն է եղել, որում նա «բթամիտ գյուղացի է» անվանել Վառնայում հերթապահության ժամին քնած ոստիկանների լուսանկարը համացանցում տեղադրող երիտասարդին:

Դժգոհության ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ վառնացի լուսանկարչին կանչել են ոստիկանության բաժանմունք և բացատրագիր պահանջել:

Հիշեցնենք, որ դեռևս 2010 թ. Հայաստանում Հայ ազգային կոնգրեսի երիտասարները հանդես էին եկել նման նախաձեռնությամբ՝ հանրության ուշադրությանը ներկայացելով հայ ոստիկանների կոպիտ խախտումները մերկացնող բազմաթիվ լուսանկարներ:

Նախորդ հոդվածը‘Հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյին կարող են ստիպողաբար կերակրել ‘
Հաջորդ հոդվածը‘Լրացուցիչ 500 մլն դրամ՝ Արմավիրի ՔԿՀ-ի շինարարության համար ‘