‘Բուլղարացի գնչուները ներկայանում են որպես փախստականներ Սիրիայից’

735

Բուլղարացի գնչուները ներկայանում են որպես սիրիացի փախստականներ, որպեսզի պետությունից օգնություն ստանան: Ինչպես այսօր հաղորդել է «Стандарт» թերթը, այդ անօրինականությունը բացահայտվել է Հասկովո քաղաքի մերձակա փախստականների ճամբարում: Գնչու բնակչությունը, տեղեկանալով, որ ճամբարում անվճար սնունդ, հագուստ և անկողնային պիտույքներ են տրամադրում,ամբողջ ընտանիքներով ուղևորվել են փախստականների տեղակայման վայրեր: Փախստականների կենտրոնների աշխատակիցները ստիպված են եղել բացատրել տեղի բնակչությանը, որ օգնությունը նախատեսված է միայն պատերազմից մազապուրծ եղածների համար: Ի պատասխան՝ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները  սպառնացել են դատի տալ տեղացի պաշտոնյաներին՝ խտրականության համար: Գնչուներից ոմանք սիրիացիների տեղ են ներկայացել՝ նյութական օգնություն ստանալու նպատակով, ինչը կազմում է 370 լև (185 եվրո), որից 60 լևը (30 եվրոն) նախատեսված է, այսպես կոչված՝ գրպանի ծախսերի համար, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից արձակված գնդակը այս անգամ վնասել է Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցը ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կհանդիպի Ֆյուլեին’