‘Բուլղարիայի հավաքականը կարող է պատժվել’

952

Հայաստանի հավաքականը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ կապված Բուլղարիայի հավաքական երկրպագուների վարքի հետ:

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպման ընթացքում  բուլղարացի երկրպագուները հայ ֆուտբոլիստների հասցեին վանկարկել են՝ «ցիգանի, ցիգանի», հայտնում է sportal.bg կայքը:

Հայկական կողմը բողոքարկել է նաև մեր հավաքականի երկու խաղացողներին՝ Մարկոս Պիզելիին և Գևորգ Ղազարյանին ցույց տված երկու կարմիր քարտերը: Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը շվեյցարացի Շտեֆան Շտուդերն էր:

Եթե ՖԻՖԱ-ն բավարարի մեր հավաքականի բողոքը և բուլղարացիների վարքը ռասիզմ որակի, ապա Բուլղարիայի հավաքականը կարող է սեփական դաշտում մի քանի հանդիպում անցկացնել առանց երկրպագուների:

Նախորդ հոդվածը‘Երևանում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը հատկացրել է 7.5 մլն դրամ Սիրիայի հայ երեխաների ամառային հանգստի համար’