Բուլղարիայում հետաքննում են մահացու պատահարի հանգամանքները

499

Սա Եվրոպայում վերջին տարիներին ամենախոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն էր․ տուրիստական ավտոբուսը, որը Թուրքիայից վերադառնում էր Սկոպիե, բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել։ Զոհվել է 46 մարդ, այդ թվում՝ 12 անչափահաս։ Ավտոբուսից կարողացել են ապակին կոտրելով դուրս գալ երկու կին և հինգ տղամարդ։ Ուղևորները բոլորը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։

Բուլղարիա է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, որը կառավարության մի քանի անդամների հետ այցելել է հիվանդանոցում գտնվող հայրենակիցներին։ Զաևը հույս է հայտնել, որ միջադեպի հետաքննության արդյունքները թույլ կտան ապագայում խուսափել նման ողբերգություններից ։

Մահացու վթարից մի քանի ժամ առաջ Բուլղարիայում ևս մի պատահար է տեղի ունեցել․ Ռոյակ գյուղում հրդեհ է բռնկվել ծերանոցում, ինչի հետևանքով զոհվել է ինը մարդ։ Նոյեմբերի 24-ը հանրապետությունում հայտարարվել է ազգային սգո օր՝ ի հիշատակ ողբերգական պատահարների զոհերի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Օտարերկրյա գործակալ» «Մեմորիալի» լուծարումը Կրեմլին չի հետաքրքրում
Հաջորդ հոդվածըՄոսկվան գլոբալ տաքացման դեմ պայքարում խտրականություն է նկատում