Մոսկվան գլոբալ տաքացման դեմ պայքարում խտրականություն է նկատում

511

Ռուսաստանը Արևմուտքի զարգացած երկրներին մեղադրում է շրջակա միջավայրի պաշտպանության հարցում խտրական վերաբերմունքի մեջ։

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ այդ հարցը պետք է դառնա ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը։

«Ակնհայտ է Արևմուտքի զարգացած երկրների ձգտումը՝ անել ամեն ինչ, որպեսզի մյուսները դադարեցնեն աղտոտումը, այսինքն՝ դադարեն զարգանալ։ Մի կողմից՝ կլիմայի պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, և մյուս կողմից՝  շատ ավելի ցածր մակարդակում գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման օրինական շահերի միջև հավասարակշռությունը միշտ առանցքային է եղել մեր մոտեցումներում։ Արդյունքում՝ այդ տրամաբանությունը, կարծում եմ, իշխում էր Գլազգոյում, և դա արտահայտվել է նրա որոշումներում»,- ասել է Լավրովը։

 Նա խոսել է ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովի արդյունքների մասին, որը կայացել է Գլազգոյում։ Համաժողովում քննադատություն է հնչել նաև Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։ Նա Մոսկվային մեղադրել է գլոբալ տաքացման հարցում ոչ բավարար ակտիվ դիրքորոշման և փաստերը լռության մատնելու մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բայդենը քննադատել է համաժողովին անձամբ մասնակցելուց հրաժարվելու համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲուլղարիայում հետաքննում են մահացու պատահարի հանգամանքները
Հաջորդ հոդվածըՄարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի