‘Բուռնաշը համարյա բան չի վերցրել, միայն «Հրազդան» մարզադաշտը. «ՉԻ»’

1503

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանում սոցիալական բողոքի ալիք բարձրացել «Որովհետև ընդդիմությունը եկավ իշխանության, իրան ինչ պետք էր՝ վերցրեց, հիմա որ հանել, քցել ենք դուրս ու էլ չի կարում վերցնի՝ բողոքներ է անում»։

«ՉԻ» — «Բուռնաշ» պատվանունով հայտնի Աշոտ Աղաբաբյանն, անշուշտ, քաջածանոթ է Երրորդ հանրապետության պատմությանը և գիտի, որ Հայաստանում միայն մի անգամ է ընդդիմությունը եկել իշխանության՝ 1991-ին։ Ընդ որում՝ ՀՀՇ-ն ընդդիմադիր էր կոմունիստական կուսակցությանը։ Ու հիմա փոքր-ինչ տարօրինակ է հնչում, երբ Կոմսոմոլի կենտկոմի նախկին բուֆետչիկն ասում է «հանել-քցել ենք դուրս»։ Չնայած՝ այնքան էլ տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք, որ Կոմսոմոլի նախկին բուֆետչիկի ներկայիս շեֆը նույնպես նախկինում Կոմսոմոլի պաշտոնյա է եղել։

Ինչ վերաբերում է «իրան ինչ պետք էր վերցրեց» արտահայտությանը, ապա նկատենք, որ ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը, համարյա բան չի վերցրել։ Միայն «Հրազդան» մարզադաշտը։ Մեկ էլ մի քանի «մանր-մունր» օբյեկտներ։ Դրա համար էլ «բողոքբներ չի անում»։

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը հարկատուների վրա թանկ է նստում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’