Բուտը հայտարարել է, որ փոխհատուցում չի պահանջի ԱՄՆ-ից

330

Ամերիկյան բանտից Ռուսաստան վերադարձած գործարար Վիկտոր Բուտը հայտարարել է, որ մտադիր չէ ժամանակ ծախսել ԱՄՆ իշխանություններից փոխհատուցում ստանալու վրա։

Այդ մասին նա պատմել է չորքեշաբթի «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Ես չեմ ուզում տարիներ վատնել դատավարությունների վրա։ Հասկանո՞ւմ եք, դա արդյունավետ չէ։ Մենք մեծ երկիր ունենք, մենք զբաղվելու լիքը բան ունենք»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է զգում ԱՄՆ-ի հանդեպ, Բուտն ասել է, որ «յուրաքանչյուր երկիր էլ ունի լավ կողմեր, և կան բացասական պահեր»։ «Հետևաբար՝ ինչպե՞ս վերեբերվել երկրին։ Երկիրը շատ մեծ է։ Եվ այդպես, մի բառով վիրավորված ու նեղացած ասել՝ այնքան էլ ճիշտ չի լինի»,- նշել է նա՝ շեշտելով, որ այդ հարցն ավելի շատ փիլիսոփայական է։

Նախորդ օրը ՌԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին կուսակցության համառուսաստանյան հավաքում Բուտին է հանձնել կուսակցական տոմսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԽ անվտանգության ծառայությունները կնիք են դրել Ստրասբուրգում 10 գրասենյակի վրա
Հաջորդ հոդվածըԱրցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս