ԵԽ անվտանգության ծառայությունները կնիք են դրել Ստրասբուրգում 10 գրասենյակի վրա

296

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի առնվազն 10 գրասենյակի վրա  կնիք է դրվել ԵԽ անվտանգության ծառայությունների կողմից՝ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կոռուպցիայի վերաբերյալ գործի շրջանակներում, ինչի հետևանքով ձերբակալվել են ԵԽ փոխնախագահ Եվա Կայլին ու ևս երեք հոգի։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Politico թերթը։

Թերթի տվյալներով՝ Եվրախորհրդարանի իտալացի պատգամավորի օգնական Պյետրո Բարտոլոյի գրասենյակը նույնպես կնքվել է ու փակվել։

Գործում, որն արդեն ԶԼՄ-ներն անվանում են «Կատար-գեյթ», այն պատգամավորները, ովքեր ազդեցություն են գործել Եվրախորհրդարանի որոշումների վրա Կատարում աշխարհի առաջնության նախապատրաստման նախօրեին, կասկածվում են խոշոր դրամական գումարներ կամ նշանակալի նվերներ ստանալու մեջ, հաղորդել է դատախազությունը։

Մինչդեռ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սհինասը հերքել է կոռուպցիոն սկանդալի հետ որևէ առնչություն։

Երկուշաբթի Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետլոսը տեղեկացրել է, որ ԵԽ-ն ներքին հետաքննություն է նախաձեռնել և բարեփոխումներ կանցկացնի՝ այլ երկրների և օտարերկրյա քաղաքացիների հետ խորհրդարանականների կապերի վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը հայց է ներկայացրել ընդդեմ Պուլիտցերյան մրցանակի Խորհրդի
Հաջորդ հոդվածըԲուտը հայտարարել է, որ փոխհատուցում չի պահանջի ԱՄՆ-ից